Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ. «Քանի դեռ ժողովուրդն անգրագետ է»

Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ. «Քանի դեռ ժողովուրդն անգրագետ է»
01.09.2014 | 13:41

Գիտելիքի օրվա առթիվ հանկարծ (կամ էլ ոչ այնքան հանկարծ ) միտս եկավ մի քանի տասնամյակ դեմքի լուրջ արտահայտությամբ կրկնվող-քարոզվող-պարտադրվող մի միտք. «Քանի դեռ ժողովուրդն անգրագետ է, բոլոր արվեստներից կարևորը մեզ համար մնում են կինոն և կրկեսը» (Լենին): Կինոյի հասկացությունը, իհարկե, արմատապես է փոխվել, և ներկայիս վիճակով այն «կարևոր» չէր համարվի, բայց կրկեսը կրկին կրկես է: Ափսոս էր արվեստներից ամենակարևորի շենքը:

Դիտվել է՝ 2603

Մեկնաբանություններ